ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ Պրիվոլնոյե բնակավայրը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

,
Բնակավայրը վերահսկում են ռուսական զորքերի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։
ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։
 
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 175 զինծառայող, 1-ական տանկ և մարտական զրահապատ մեքենա, 4-ական ավտոմեքենա և դաշտային հրանոթ, ներառյալ ամերիկյան Paladin և լեհական Krab ինքնագնաց հրետանային կայանքները», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է նաև, որ խմբավորումը կորուստներ է պատճառել Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված, տարածքային պաշտպանության 2, եգերական և ազգային գվարդիայի 1-ական բրիգադների և գրոհային գնդի կազմավորումների:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

--00--ԱՀ