Եթե ՌԴ զորքերը դուրս եկան Իրանի սահմանից, վերջնական հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական աքցանի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Բոլոր ղեկավարները ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործում են առաջնային խնդիրները բարձրացնելու համար, իսկ Փաշինյանն իր առաջին ելույթում ռեկորդ սահմանեց՝ մեկ անգամ Հայաստան բառը չասաց։ «Ասենք լավ է, որ լավ լինի» առածով Փաշինյանը գնաց ՄԱԿ և ներկայացրեց, որ խնդիրները Բաքվի և Ադրբեջանի հետ կառավարելի են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Քաղաքագետի խոսքով, Փաշինյանն ցանկանում է Ադրբեջանի հետ արագ պայմանագիր կնքել, որ ժողովրդին արդյունք ցույց տա. «Փաշինյանը« պողոսներին» ուզում է մանիպուլացնել, որ Ձմեռ պապին ձեզ խաղաղության թուղթ է բերել, որպեսզի լեգիտիմացնի 2026 թվականին իշխանության վերարտադրման իր ցանկությունը: Սուրենյանցի համոզմամբ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով՝ Փաշինյանը ցանկանում է ՌԴ ազդեցությունից ազատվել: 

«Իմ տեղկություններով, Փաշինյանն Ամերիկային խոստացել է կարճ ժամանակում Իրանի սահմանից հեռացնել ռուս սահմանապահներին, դրանով է պայմանավորված իր ագրեսիվ հայտարարությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Վտանգ կա, որ կհայտնվենք Բաքվի ու Անկարայի աքցանի մեջ, կարելի է ենթադրել, թե ՌԴ-ն ինչ հակազդեցություն կարող է ցուցաբերել»,- ընդգծեց Սուրենյանցը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ