ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինական օդանավակայաններին, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի էներգետիկայի օբյեկտին, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման վայրերին: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական բանակը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին՝ 148 շրջաններում:
--00--ՍՊ