Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

A
Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%-ի, Հայաստանում՝ 44%, Ղրղզստանում՝ 39%, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
 
«ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար կանայք արժեքավոր կադրային ռեսուրս են։ Նրանց դերը անշեղորեն աճում է բոլոր ոլորտներում։ Կանանց աճող դերի օրինակ է ԵՏՀ-ն, որտեղ նրանք կազմում են աշխատողների ընդհանուր թվի 54%-ը։ Յուրաքանչյուրն ունի պատասխանատու պաշտոն և պարտականությունների լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ