Երկակի ստանդարտներ․ Ռուսաստանը միաժամանակ և կա, և չկա միջազգային ֆուտբոլում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ժամեր անց ՈւԵՖԱ-ն արտակարգ նիստ գումարեց և, ՖԻՖԱ-ի հետ համատեղ, արգելեց ռուսական ակումբներին ու հավաքականներին մասնակցել իր մրցաշարերին: 2023-ին մինչև 17 տարեկանների թիմերին կարճ ժամանակով թույլ տրվեց վերադառնալ՝ առանց ազգային խորհրդանիշերի, սակայն բոյկոտի սպառնալիքից հետո արգելքը վերականգնվեց: Ռուսաստանը հեռացված է նաև 2026 թվականի Աշխարհի առաջնությունից:

Չնայած այդ որոշմանը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) շարունակում է իր ներկայությունը ՈւԵՖԱ-ում, քանի որ չի զրկվել անդամակցությունից։ Սա թույլ է տվել ռուս պաշտոնյաներին զբաղեցնել կարևոր պաշտոններ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի ակումբային և ազգային թիմերի մրցաշարերի կոմիտեներում։

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում Ռուսաստանի գլխավոր ներկայացուցիչն է Ալեքսանդր Դյուկովը՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի ղեկավարն ու Պուտինի մերձավոր դաշնակիցը։ «Գազպրոմ»-ը ոչ միայն եղել է Չեմպիոնների լիգայի նախկին գլխավոր հովանավորը, այլև ներգրավված է ռուսական ռազմական գործողություններում՝ ունենալով սեփական ռազմական խմբավորումը՝ «Պոտոկ»-ը։

Ավելին՝ Armsport
 

--00—ՍՊ