Մյասնիկյան պողոտայում մեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

դդ

Մարտի 8-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում  է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/18 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. տուժածներ չկան:


 

--00—ՍՊ