Ողբերգական ավտովթար․ վարորդը, լինելով ոչ սթափ, բախվել է ծառին. մայրը տեղում մահացել է, վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

գգ

 

 
Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել բնակչի տան ցանցե պարսպին, կոտրել այն և հայտնվել հողամասում՝ բախվելով ընկուզենուն։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Մարետա Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

--00—ՍՊ