ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարները Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադի հետ և քննարկել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը:
ՀԱՄԱՍ-ից հավելել են, որ բանակցություններն անցել են դրական ուղղությամբ: Նրանք Կահիրեին երախտագիտություն են հայտնել պաղեստինցիների տեղահանման ծրագրերի հետ անհամաձայնության և Գազայի հատվածի վերականգնման ծրագրի համար:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ հավանություն են տալիս այսպես կոչված հանրային աջակցության կոմիտեի ձևավորմանը, որի մեջ պետք է ընդգրկվեն անկախ մասնագետներ, և որը կղեկավարի Գազան մինչև պաղեստինյան տարածքներում համընդհանուր ընտրությունների անցկացումը:

--00—ՍՊ