ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Մանե Թանդիլյանը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության տակ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Կրկին օրգանիզմը ջրազրկվել է, վիճակն էլ նախորդի համեմատ ավելի վատ է: Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը, սակայն տիկին Թանդիլյանը հրաժարվում է»,- մանրամասնեց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 9 օր է՝ Մանե Թանդիլյանը հացադուլ է իրականացնում Ազատության հրապարակում՝ խնդրելով Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնի 20 օր շարունակվող հացադուլը:
Նշենք նաև, որ ինը օրերի ընթացքում Թանդիլյանի առողջական վիճակը պարբերաբար վատթարացել է:
Մերի Մանուկյան