ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԱՄՆ Միսուրիի Արևելյան շրջանի դաշնային դատարանը ուրբաթ օրը Չինաստանի կառավարությանը մեղավոր է ճանաչել համաճարակի սկզբում կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները թաքցնելու մեջ և Չինաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել մոտ 24 միլիարդ դոլար, գրում է The New York Times-ը։
Այս գործով հայցը, նշում է հրատարակությունը, դատարան է ներկայացվել Միսսուրիի գլխավոր դատախազի գրասենյակի կողմից 2020 թվականի ապրիլին։ Միսուրիի պաշտոնյաները մեղադրել են Չինաստանին կորոնավիրուսի գոյության և դրա տարածման մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։
Իր վճռում դատավորն ասել է, որ Չինաստանը մոլորեցրել է աշխարհին COVID-19 համաճարակի վտանգների մասին և զբաղվել է այնպիսի գործելակերպով, որը մենաշնորհ է ստեղծել անձնական պաշտպանիչ սարքավորումների արտադրության մեջ:
Միսսուրիի դատարանի որոշումը վերաբերում է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Չինաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին և Չինաստանի Առողջապահության և սոցիալական կառավարման ազգային վարչությանը:
Միսսուրիի գլխավոր դատախազությունը մտադիր է բռնագրավել չինական ակտիվները՝ հայցի հիման վրա տուգանքը վճարելու համար։
--00—ՅՄ