Ուկրաինան խաղաղության է ձգտում․ Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

l-0x0wh-786x458z-1

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա, այս մասին վերջինս տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հաջորդ շաբաթը ես կսկսեմ Սաուդյան Արաբիա այցով: Երկուշաբթի թագաժառանգի հետ իմ հանդիպումից հետո Ուկրաինայի դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները կմնան երեքշաբթի ամերիկյան թիմի հետ հանդիպելու համար: Ուկրաինական թիմը բաղկացած կլինի Անդրեյ Երմակից, Անդրեյ Սիբիգայից, Ռուստեմ Ումերովից և Պավլո Պալիսայից:

Ուկրաինան խաղաղության է ձգտում այս պատերազմի առաջին վայրկյանից։ Սեղանի վրա միանգամայն իրատեսական առաջարկներ են: Հիմնական հարցը արագ և արդյունավետ գործելն է»,- գրել է Զելենսկին:

--00—ՅՄ