Հայաստանը վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ԳԳ
Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է գրեթե 30 անգամ, հայտնում է այդ երկրի գյուղատնտեսության նախարարությունը։

Վրաստանից կարտոֆիլի հիմնական գնորդը Ռուսաստանն է։ 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 3-ը Վրաստանը վաճառել է 8 միլիոն դոլարի 27,5 հազար տոննա կարտոֆիլ։ Վրացական կարտոֆիլի հիմնական ներկրողներն են՝ Հայաստանը՝ 2,2 հազար տոննա, Ռուսաստանը՝ 14 հազար տոննա, Ադրբեջանը՝ 10,5 հազար տոննա։ 
 

--00—ՍՊ