ՄԻՊ-ը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից կազմակերպված նախաճաշին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

գգ
Կանանց միջազգային օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի կողմից կազմակերպված նախաճաշին։
 
«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն էր մտքեր փոխանակելու Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ, որոնք հանձնառու են առաջ մղելու կանանց իրավունքների պաշտպանությունն ու գենդերային հավասարությունը։
 
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց համատեղ նվիրվածությունը՝ խթանելու այնպիսի ներառական հասարակության ձևավորմանը, որտեղ կանանց ձայնը լսելի է, իսկ նրանց իրավունքները՝ լիարժեք պաշտպանված»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 

--00—ՍՊ