Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում. ասֆալտին են «փռվել» Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

աա



Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները և նույն վարչության հատուկ ջոկատայինները Երևանում իրականացրել են օպերացիա։ 

Shamshyan-ը հաղորդում է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։

Հատուկ ջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերում են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն»։

Աղբյուրի տեղեկություններով, նշված անձին Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

 --00—ՍՊ