Գործե՛ք․ Ամերիկյան քրիստոնյա առաջնորդների կոալիցիայի նամակը՝ Թրամփին՝ հայ գերիների ազատելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ս



Ամերիկյան քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման ուղղությամբ: Նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, ով շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն 21-րդ օրը, ինչի հետևանքով, Ադրբեջանում անազատության մեջ գտնվելով, նրա առողջական վիճակն արագորեն վատանում է:

Իրենց ուղերձում ստորագրողները վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հավաստի հաղորդագրությունները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի հնարավորություններ ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ արագ գործողություններ են անհրաժեշտ քրիստոնյաների կյանքը փրկելու համար:

Նամակն ամբողջությամբ՝ հղմամբ։

 

 --00—ՍՊ