Քաղաքացին հարվածել է «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալի ձախ աջքի և քունքի հատվածին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

photo_2025-03-12_11-36-06

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում քաղաքացին անհանգստացնում է աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում անհայտ անձը Երևանի բնակիչ 61-ամյա Գագիկ Պ․-ի հետ աշխատասենյակում ունեցել է տարաձայնություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում անհայտ անձը ձեռքով հարվածել է Գագիկ Պ․-ի ձախ աջքի և քունքի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Թ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Պ․-ն «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի ղեկավարի տեղակալն է։ 

 --00—ՅՄ