Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_17-33-35

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկվել են և կատարված աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկվել է Եվրամիություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտում միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանության աուդիտ, որի շրջանակում ավիացիոն պատահարների քննության ոլորտում արձանագրված մի շարք թերությունների վերացման ուղղությամբ մշակվել էր միջոցառումների մի մեծ պլան։  Այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները շտկվել են և կատարված աշխատանքի մասին հայտն ուղարկվել է Եվրոպական Միություն։ Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասաց Ղալեչյանը։

--00—ՅՄ