Հայաստանի վարչապետի հետ քննարկեցինք ռազմավարական գործընկերության, տարածաշրջանային հարցեր․ Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ыы

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայաստան կատարած այցին։ Նա թվիթերյան իր գրառման մեջ նշել է․

«Հայաստան կատարած իմ այցի ժամանակ հանդիպեցի Հայաստանի վարչապետին։ Համակողմանի քննարկում ենք ունեցել՝ շեշտը դնելով մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրների վրա: 

Մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան, որն ամրապնդվում է մարզական և մշակութային կապերով, հաստատում է մեր ժողովուրդների խորը կապերը: Վստահ եմ, որ այս իրադարձությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»: Այդ մասին X-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

--00—ՍՊ