ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

աա

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանն ու Միխայիլ Գալուզինը Մոսկվայում մտքեր են փոխանակել  երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ։ Քննարկվել են ռուս-հայկական փոխգործակցության տարբեր հարցեր քաղաքականության և անվտանգության, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում։

Ռուսական կողմը պահանջված է համարել Եվրասիական ինտեգրացիոն միավորումներում գործընկերության շարունակական խորացումը, այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային իրադրության արմատական վերափոխումները:

Մանրամասն քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների միջև «3+3» ձևաչափով համագործակցության խորացման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել շփումների տվյալ դինամիկան արտաքին քաղաքական ծառայությունների գծով, ինչպես նաև ավելացնել միջգերատեսչական երկխոսությունը։


 

--00—ՍՊ