Պուտինին վստահում է ռուսաստանցիների 79,8%–ը. հարցախույզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.
Ռուսաստանցիների մեծ մասը` 79,8%–ը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ցուցանիշը հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որը հարցախույզ է անցկացրել ՌԴ–ում։
 
Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների ընդամենը 16%–ը չի վստահում ՌԴ նախագահին։ Պուտինի աշխատանքը դրական է գնահատում ռուսաստանցիների 78,1%–ը, բացասական՝ 13,6%–ը:
 
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 62,4%–ը, չի վստահում է 18,4%–ը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին (53,4 տոկոս) հավանություն է տալիս կառավարության ղեկավարի գործունեությանը, 10,1%–ին դուր չի գալիս նրա աշխատանքը։
 
--00--ԱՀ