ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Սկսվել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը։
Հաղորդվում է, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր և հատուկ ջոկատայիններ են կենտրոնացրել Քննչականի կոմիտեի շենքի առջև։
Հիշեցնենք՝ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում նախատեսված էր Ուրիբաբյանի և երկու ոստիկանի առերես հարցաքննություն, սակայն ժամը 16:00-ի սահմաններում քննիչը փաստաբան Ռոման Երիցյանին հայտնել է, որ ոստիկանները ցանկանում են փաստաբանի մասնակցությամբ առերեսվել, ուստի՝ առերեսումը հետաձգվել է մինչև 18:30։
Հիշեցնենք՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով:
--00—ՍՊ