ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Վերջին 24 ժամում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 61-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընթացիկ տարվա մարտի 18-ից զոհվածների և վիրավորների թիվը հասել է համապատասխանաբար՝ 673-ի և 1233-ի:
Ընդհանուր առմամբ, ըստ տեղեկագրի, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 50 հազար 21 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը կազմում է 113 հազար 274:
--00—ՅՄ