ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է Տիագո Մոտայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին մասին։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Տիագո Մոտային և նրա ողջ անձնակազմին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և այս ամիսների ընթացքում եռանդով ու նվիրվածությամբ տարված աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում։
«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը նաև հայտարարում է, որ տղամարդկանց հիմնական թիմի ղեկը վստահել է Իգոր Տուդորին։
Նա վաղը կանցկացնի իր առաջին մարզումը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ