ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Էր Ռիադի բանակցություններում քննարկվել են Սև ծովում անվտանգ նավարկության հարցերը։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին՝ մարտի 24-ին, Էր Ռիադում:
Լավրովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են, առաջին հերթին, Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը:
Նա նաև հիշեցրել է, որ սա Սև ծովում նավագնացության անվտանգության քննարկման առաջին փորձը չէ, առաջինը տեղի է ունեցել 2022 թվականին։
--00—ՅՄ