ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է։ Այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ Արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքը, ինչպես պարզվեց, անիմաստ էր: Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է այսուայն կողմ ընկնել: Օրինակ, նա մտադիր է Մոսկվա գալ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Փաշինյանի օրոք արտաքին քաղաքականության կայունությունը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը կասկածի տեղիք են տալիս։ Սակայն հայ ժողովրդի մեջ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գաղափարը չի մեռնում և շարունակում է ապրել»,- ասել է նա։
Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե զգալիորեն լավանան ու վստահելի լինեն։ Նա ատում է այն ամենը, ինչ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ, կարծում է պատգամավորը։
«Փաշինյանը «բարեփոխիչ» է, որը կոչված է Հայաստանի համար բացել նոր հորիզոններ, որոնք այսօր վերածվել են շատ նեղ միջանցքի, և նա մանևրում է դրանում։
--00—ՅՄ