ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նուբարաշենի ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Յակոբ Ա․-ն, Ներսես Պ․-ն և Սերգեյ Օ․-ն Նուբարաշենի խճուղու «Որսորդ» ռեստորանային համալիրից ներքև ընկած տարածքում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և ոստիկանների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ