ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Այսօր՝ մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ