ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մարզիչ Պավել Կոզլովը խոսել է իր սանի՝ անընդհատ կրկնվող վնասվածքների մասին։
«Ըստ ամենայնի, պարզապես Զախարյանի բախտը չի բերում: Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում և թիմին օգտակար լինելու հնարավորություն: Կարծում եմ, որ նրա վնասվածքները եղել են հանգամանքների բերումով: Նախ, նա պետք է ապաքինվի, իսկ հետո պարզ կլինի՝ ինչ անել: Ի սրտե նրան միայն հաջողություն և առողջություն եմ մաղթում, որպեսզի կարողանա իրեն լավագույնս դրսևորել»,- ասել է մարզիչը:
«Ռեալ Սոսյեդադը» օրերս հայտնել էր, որ Զախարյանը ցավերի պատճառով վաղաժամ լքել է թիմի մարզումը։ Ավելի ուշ իսպանական ակումբը հայտարարեց, որ Արսենի մոտ քառագլուխի վնասվածք է կրկնվել, և ռուս կիսապաշտպանը շարքից դուրս կմնա մի քանի շաբաթով։
--00--ՍՊ