ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած սպանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ-ից։
«Մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Քանաքեռ-Զեյթունի 136 դպրոցի և բնակելի շենքի բակում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։
--00--ՍՊ