ՔՊ-ն անվտանգության քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

aa

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի արձագանքը՝ ԱԺ-ում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած միջադեպին․

«Այսօր Ազգային ժողովում լրագրողների այսօրվա ակցիան միանգամայն օրինական և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները`  լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում:

Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:

ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար:

Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին»,- նշել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը:



--00—ՍՊ