Իրանը վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

4512405-770x

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալիռեզա Թանգսիրին կոշտ հայտարարություններ է արել Իրանի պաշտպանական դիրքորոշման վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կարժանանա «վճռական պատասխանի», գրում է Mehr-ը։

Թանգսիրին կտրականապես մերժել է Իրանի կողմից իր հրթիռային զինանոցի կամ «դիմադրության խմբերին» աջակցելու շուրջ բանակցություններ վարելու ցանկացած հնարավորություն։

Նա բացատրել է, որ Իրանը «ձգտում է խաղաղ հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ»՝ վստահեցնելով, որ Թեհրանը «վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար»։

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին և որպես մուսուլմաններ ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։

--00—ՅՄ