ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Մարտի 29-ին ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել տարբեր տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Մասիս, Վեդի, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Մարտունի, Տաշիր քաղաքներում, Արալեզ, Աստղաձոր, Անտառաշատ, Աճանան, Դարակերտ, Դալար, Երանոս, Լեռնաձոր, Լճաշեն, Խնձորեսկ, Հովտաշեն, Նորաշեն, Պառավաքար գյուղերում, Ալավերդի-Վանաձոր, Էջմիածին-Արմավիր, Աշտարակ-Ագարակ, Մարտունի-Սևան, Սևան-Մարտունի-Գետափ և Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված խոտածածկույթի հրդեհները՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի մերձակա տարածքներ։
--00—ՍՊ