Մեր իշխանությունները սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

սս

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը իր էջում տարածել է հրապարակում, որտեղ նշվում է, որ Իրանն Օմանի միջոցով պատասխանել է բանակցելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին և գրել․

«Իրանական կողմի հռետորաբանությունն այս պահի դրությամբ այն է, որ Թեհրանն առավելագույն ճնշման ու ռազմական սպառնալիքի պայմաններում ուղիղ չի բանակցելու ԱՄՆ հետ, բայց բաց է միջնորդավորված բանակցությունների համար։ 

Իսկ մեր իշխանությունները ամենից շատ սիրում են ուղիղ բանակցել ռազմական սպառնալիքի ներքո ու դա ներկայացնել որպես «խաղաղության» օրակարգ…պարադոքսալ է, բայց ցավալի փաստ»։

--00—ՍՊ