Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ. պատճառը աղջկա «թեմա»-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

photo_2025-03-27_11-04-11

Մարտի 23-ին դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում ավտոմեքենաների հետապնդում է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվում է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա ուղևորը Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում հետապնդել են Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են նաև Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Արման Մկրտչյանն ու 21-ամյա Ալբերտ Ղարիբյանը, որի ժամանակ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկանության Վեդիի բաժնի և Արարատի մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Արմեն Պ.-ին, ով եղել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ վերջինը իր անվամբ հաշվառված «Walther» տեսակի հրացանից վախեցնելու նպատակով կրակոցներ է արձակել Սարգիս Մ.-ի ավտոմեքենայի ուղղությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ