Փորձում են կոնֆլիկտ ստեղծեն, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ, սպասում էինք նման բանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ժողովրդավարական բաստեոնում «ազատ ու արդար» ընտրություններ են, մեր քվեաթերթիկը մարդկանց չեն տալիս։ Ընտրատեղամասերում 8 համարի քվեաթրթիկը հաճախ մարդկանց չեն տալիս, որ մեզ ձայն չտան։ Մեր մեքենաների վարորդներին կանգնացնում են, մեքենաները չգիտեմ ուր եմ տանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Փորձում են կոնֆլիկտ ստեղծեն, որ իմ թեկնածությունը վիճարկեն, ես սովոր եմ, սպասում էինք նման բանի։ Ես զսպվածությունս պահել եմ անգամ երբ հորս ու որդուս էին ձերբակալել, հիմա էլ եմ պահելու մինչև վերջ։ Ունեմ ինֆորմացիա՝ պլանավորված բաներ կան իմ դեմ, որոնք հիմա փորձում են անել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ