Իշխանության այլանդակ գործողությունները ազդեցություն չեն ունենա Մարտուն Գրիգորյանի ընտանիքի կամքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

85853695_0_83_1600_983_1920x0_80_0_0_d0e648a1d5e81d353eb7e6a3a1dff990

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել:

Քիչ առաջ խոսեցի մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:

Լավ ճանաչելով Մարտունին և նրա ընտանիքին, վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա այն կամքի և նպատակների վրա, որոնք Գրիգորյանների ընտանիքը մշտապես ցուցաբերել է:

Աջակցությունս ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր այս օրերին իշխանության ճնշումների և հարձակումների թիրախում են»:

--00—ՅՄ