ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
Տեսական քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Ողջունելով քննության մասնակիցներին՝ ԳՇ պետը համոզմունք է հայտնել, որ ատեստավորման գործընթացին ներգրավված գեներալներն ու բարձրաստիճան սպաները հավուր պատշաճի կհանձնեն տեսական քննությունը, և հանրագումարի արդյունքում կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը։
--00—ՅՄ