Արծվաբերդում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել բեռնատարում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2025-03-28_15-24-48

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի տարածքում գազի արտահոսքից բեռնատարում պայթյուն է տեղի ունեցել և ավտոմեքենան այրվում է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Չինարիի ՀՕՊ ՀՓԽ խմբից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 41-ամյա Վահե Գ.-ին պատկանող բեռնատարում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած պայթյուն-բռնկումի պատճառը, պարզվում է: 

--00—ՅՄ