Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան:

Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր  Գերմանիայի նախագահականի աշխատակազմը։ Նշվել էր, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

--00--ԱՀ