Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն ընդհանուր աճ է գրանցվել հանրապետությունում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Հայաստանում 2014-2024 թվականներին տարեկան կատարված սպանությունների միջին թիվը կազմել է 53, սակայն 2024 թվականին արձանագրվել է որոշակի աճ։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։

Մասնավորապես, 2024 թվականին գրանցվել է 63 սպանության դեպք, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը եղել է 55՝ արձանագրելով աճ՝ 8 դեպքով կամ 14.5 տոկոսով։ Այդուհանդերձ, մայրաքաղաք Երևանում սպանությունների թիվը նվազել է՝ 7 դեպքով կամ 32 տոկոսով:

Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին սպանության փորձի դեպքերը նվազել են 4-ով կամ 6.2 տոկոսով՝ 2023 թվականի 65-ի փոխարեն գրանցվել է 61 դեպք։ Սպանության նախապատրաստության դեպքերը նույնպես նվազել են․ նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 2 դեպք, ինչը 50 տոկոս նվազում է։ 

Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ սպանությունների (այդ թվում՝ չավարտված) գործերով դատախազական լիազորությունների արդյունավետության բարձրացումը շարունակում է մնալ գերակա ուղղություն։ 

2024 թվականին նման դեպքերի առթիվ նախաձեռնված բոլոր քրեական վարույթները քննարկվել են Դատախազության համապատասխան ստորաբաժանման ղեկավարների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ։

-00--ԱՀ