Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News 

Դ
68 տարեկանում մահացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը` ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
 
Հարությունյանը երկար տարիներ աշխատել է տարբեր մարզական ընկերություններում, պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, որոնք մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։
 
«Նրա սաները դարձել են ինչպես ԽՍՀՄ չեմպիոն ու մրցանակակիր, այնպես էլ Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնությունների հաղթող ու մրցանակակիր։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կիսում է կորստի ցավը` փաստելով, որը նրա մահը կորուստ է ոչ միայն նրա հարազատների ու սաների, այլև ամբողջ հայկական բռնցքամարտի աշխարհի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
 
Վարդան Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 30-ին` ժամը 17։00-20։00, «Հավերժություն» սգո սրահում (Էզրաս Հասրաթյան 9)։

--00—ՍՊ