Թուրքիայից հայտարարել են՝ տարածաշրջանը չի կարող թույլ տալ, որ ևս մեկ պատերազմ լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

լլ

Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը․

«Թուրքիան չի ցանկանում, որ ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա: Մենք չգիտենք, թե նման հարձակումն ինչի կարող է հանգեցնել»,- նշել է նա։

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ է տվել շարունակել բանակցությունները միջնորդների միջոցով։ Մարտի 30 - ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ երկու շաբաթից լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան: Նա նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը աննախադեպ ռմբակոծություններով գործարքից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում: Ի պատասխան՝ Խամենեին նշել է, որ չի հավատում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականությանը և զգուշացրել՝ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռական հակահարված կստանա: 


 

--00—ՍՊ