ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով էլ խցանում է առաջացել՝ մոտ 5 կմ:
--00—ՅՄ