ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Իրանը միջուկային զենք չի մշակի, քանի որ դա արգելված է երկրի ղեկավարության կողմից։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային այսպես է մեկնաբանել խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ ատոմային ռումբ ստեղծելու առաջարկն Արևմուտքի հետ բանակցություններում «իրավահավասարություն» ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրանը երբեք և ոչ մի պայմանով չի բռնի միջուկային զենք ստեղծելու ճանապարհը: Սա մեր ռազմավարության անբաժանելի մասն է՝ հիմնված Գերագույն առաջնորդի ֆեթվայի (խմբ.՝ կրոնական պատգամ) վրա», - ասել է Բաղային ամենշաբաթյա ճեպազրույցում:
Իրանի Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի մշակումը պաշտոնապես արգելված է Այաթոլլա Ալի Խամենեիի 2003 թվականի հրամանագրով:
--00—ՅՄ