Տեսա՝ որդուս ոնց գերեվարեցին, վիդեո կա, ուրիշի անվան տակ էին գրել, մեզ մեր տղաների ծաղիկներն են պետք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Այս լուռ ակցիան նրա համար է, որ ասենք՝ մենք չենք նշում տոներ, մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր էրեխեքն են: Մեզ ուրիշի նվիրած ծաղիկները պետք չեն, մեզ մեր տղաներն են պետք, նրանց նվիրած ծաղիկներն են պետք:  Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինվորի մայր Արմինե Ներսիսյանը:

«Մեզ անընդհատ ստում են, խաբում են՝ ասելով, որ վիրպակ է եղել, ու այդ վրիպակների պատճառով մենք այս օրն ենք ընկել: Մեզ համար չկան տոներ, մենք բոլոր տոները նշում ենք եկեղեցում, մեր երեխաների ճակատագրերը խեղաթյուրել են: Էս երկրի «իշխանավորները» ի՞նչ են մտածում մեր տղաներին հետ բերելու համար՝ չգիտենք» ,- նշեց Արմինե Ներսիսյանը:

Մանրամասներ՝ տեսանյութում.
 

--00--ՀԱ