ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ քննարկել է Եվրասիական անվտանգության հարցեր: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես երևում է դիվանագետի հրապարակած լուսանկարից, հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը:
--00—ՅՄ