Օկուպացված Ակնայում ականի վրա ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Օկուպացված Ակնայում այսօր ական է պայթել։ ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունների համատեղ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մամեդով Էլմանօղլուն (ծնված 1983 թ.) հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել՝ ականներից չմաքրված տարածք մտնելուց հետո։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ շրջանային դատախազությունում հետաքննություն է ընթանում։

--00—ՅՄ