ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի բերել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ Մարտի սկզբին Սպիտակ տան ղեկավաը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին, որում նշել է, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ։
«Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Թեհրանը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար կա ընդամենը մոտ երկու ամիս, քանի որ եթե բանակցությունները ձգձգվեն, Իսրայելը կարող է սեփական հարձակումն իրականացնել Իրանի վրա։
Պաշտոնյայի խոսքով՝ դա կարող է հրահրել հանրապետության դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների վերականգնումը։
--00—ՅՄ