ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի ընթացիկ զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին եւ Ադրբեջանին, հաղորդել է Եվրոպական խորհուրդը։
ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի զարգացումները, Մերձավոր Արեւելքում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը կարծիքներ կփոխանակի ԵՄ-Աֆրիկա հարաբերությունների վերաբերյալ։
Աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները կքննարկեն Արեւմտյան Բալկաններում գործընկերների հետ ԵՄ հետագա փոխգործակցության ուղիները։
--00--ԱՀ