Իրանցի փորձագետ. «Թեհրանն ու իր դաշնակիցները ուժեղ հարված են հասցնելու Իսրայելին»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Եթե Արևմուտք Իսրայելին չկանգնեցնի, տարածաշրջանում պատերազմը անխուսափելի է լինելու։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն կարող էր սպանել այլ վայրում, նա երկար տարիներ բնակվում էր Քաթարում, բայց ընտրեց դա անել Իրանում՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, որպեսզի Իրանին ներքաշի մեծ պատերազմի մեջ, մտածում է՝ անձերին վերացնելով կարող  է թուլացնել  Իրանին, բայց փորձը ցույց է տվել, որ գեներալներին վերացնելով չի կարող թուլացնել դիմադրելու կամքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Իրանցի վերլուծաբան Փույա Հուսեյնին՝ անդրադառնալով օրեր առաջ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյենի սպանությանը։

Վերլուծաբանի խոսքով՝  եթե նախորդ անգամ  Իրանը պատժողական բնույթի 300 հրթիռներ և անօդաչու սարքեր արձակեց, ապա այս անգամ մի քանի ճակատից՝ Իրաքից, Սիրայից, Եմենից, մեծ հարված հասցնելու Իսրայելին։ Իրանը զգուշացրել է արաբական պետություններին, եթե Իսրայելին պատասխանելուց հետո գործողությոններ կատարվեն իրենց տարածքից, ապա Իրանի թիրախում կհայտնվեն նաև իրենք։

Անդրադառնալով Էրդողանի կողմից Իսրայելի հանդեպ հնչող քննադատող հայտարարություններին, վերլուծաբանը նկատեց, որ դա պոպուլիստական հայտարարություններ են իր ազդեցությունը մուսուլմանական աշխարհում պահելու համար,  ինչին Իրանը չի հավատում, քանի որ նա մինչ օրս որևէ գործության չի դիմել, հակառակը՝ լավ տնտեսական հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, իսկ Ադրբեջանը գազամատակարարում է ապահովում Իսրայելին։

 Խոսելով այս օրերին Բաքվի կողմից Հայաստանի հանդեպ  հնչող սպառնալիքնեի և ապատեղեկատվության մասին, իբր՝ ՀՀ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել, Հուսեյնին նկատեց, որ Բաքուն Իսրայելից հարձակողական զենքեր է գնում,՝ սպասելով  հարմար որպեսզի հարձակվի, բայց  Իրանը զգուշացրել է, որ Սյունիքը, «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, դիմադրել ու է,  դա իր անվտագության հարցն է, չի հաշտվելու։

Ինչ վերաբերում է ՀՀ ադրբեջանցիների բնակեցման Բաքվի պահանջներին, ապա իրանցի բանախոսը ընդգծեց, որ Իրանի ԱԳՆ  ներկայացուցիչը ընդգծել է, որ  սահմանների փոփոխությունից բացի, Իրանի համար  նաև տարածաշրջանում էթնիկ փոփոխությունն է անընդունելի է, Սյունիքում ադրբեջանցիների բնակվելը, թուրքացման ծրագիր է , որը Իրանի անվտանգության համար մեծ սպառնալիք է։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՀ